Կարեն Իսրայելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսրայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Հայաստան | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 26, 1992[1] (32 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Արարատ (Երևան) | ||||||||||||||
Համար | 12 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կարեն Իսրայելյան (մարտի 26, 1992[1], Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, «Արարատ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ, Հայաստանի ֆուտբոլի պատանեկան և ազգային հավաքականների նախկին խաղացող։
Ակումբային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարեն Իսրայելյանը ծնվել է Գյումրիում (այդ ժամանակ քաղաքը կոչվում էր Կումայրի) Հայաստանի անկախության առաջին տարում։ Երկու տարի անց ծնողների հետ տեղափոխվել է Ռուսաստան՝ Կիրով քաղաք։ Հինգ տարի համառորեն խնդրել է մորն իրեն ֆուտբոլի տանել, և այդտեղից էլ սկսվել է պատանի ֆուտբոլիստի գործունեությունը։ Իսրայելյանի ընտանիքը հետաքրքրվում էր ֆուտբոլով և սիրում էր դիտել հետաքրքիր խաղերը, ուստի ապագա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի մասնագիտության ընտրությունն ակնհայտ էր։ Իսրայելյանը հետաքրքրվում էր միայն ֆուտբոլով, և ֆուտբոլից բացի ոչնչով չէր ուզում զբաղվել։ Կիրովում ընդունվել է «Սպարտակ» ֆուտբոլային դպրոց, որտեղ հաճախել է մինչև 12 տարեկանը։ Այնուհետև տեղափոխվել է մոսկովյան «ԲԿՄԱ»։ Որոշ ժամանակ անցկացնելով բանակային դպրոցում՝ 13 տարեկանից տեղափոխվել է «Տորպեդո» ֆուտբոլային ակումբ, իսկ 14 տարեկանից՝ «Նիկա» ֆուտբոլային դպրոց (Մոսկվա)։ Այդքանով Իսրայելայանի գործունեության ռուսական փուլն ավարտվել է, և ֆուտբոլիստը տեղափոխվել է Երևան։
Փյունիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի հրավերով մինչև 19 տարեկանը մասնակցեց մի խաղի, որի ավարտից հետո «Փյունիկ» ակումբի ներկայացուցիչը մոտեցավ Իսրայելյանին և առաջարկեց միանալ ակումբին։ 16 տարեկանում Իսրայելյանը ստորագրեց իր առաջին պայմանագիրը[3]։
2010 թվականի խաղաշրջանում նշանակվեց ակումբի հիմնական թիմում և մարզումներն անցկացրեց հիմնական թիմի, իսկ խաղերը՝ Առաջին լիգայում հանդես եկող փոխարինող թիմի կազմում՝ «Փյունիկ-2»-ում։ Այդ տարի անցկացրեց շուրջ 20 հանդիպում՝ երբեմն դաշտ դուրս գալով թիմի ավագի թևկապով։ Հիմնական կազմում առաջին խաղն անցկացրեց «Բանանց»-ի հետ խաղում 2010 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթի շրջանակներում։ Իր դարպասը ոչ մի գնդակ չընդունելու արդյունքում Իսրայելյանը նվաճեց Հայաստանի սուպերգավաթը։ Դա Իսրայելյանի համար երրորդն էր ակումբի կազմում հանդես գալու շրջանակներում։ 2011 թվականին թիմից Արթուր Լեսկոյի և Էդվարդ Հովհաննիսյանի հեռանալուց հետո Իսրայելյանը դարձավ թիմի հիմնական դարպասապահը[4]։ Առաջին մրցաշրջաններում Իսրայելյանի մրցակիցը ակումբի նորակոչիկ Դյորդե Պանտիչն էր, սակայն մի շարք անարդյունավետ խաղերի պատճառով ղեկավարությունը շտապ խզեց սերբ դարպասապահի հետ կնքած պայմանագիրը, և Իսրայելյանը հաստատուն տեղ զբաղեցրեց դարպասում[5]։ 2011 թվականի հուլիսի 12-ին անցկացրեց առաջին խաղը Չեմպիոնների Լիգայում՝ չեխական «Վիկտորիա» թիմի հետ խաղում, որն ավարտվեց 0:4 հաշվով «Փյունիկ»-ի պարտությամբ[6]։ 2011 թվականի Հայաստանի Բարձրագույն խմբի ամենահուսալի դարպասապահների ցանկում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ ակումբի գործընկեր Արսեն Պետրոսյանից հետո[7]։ Նախքան Հայաստանի առաջնության մրցանակակիրների պարգևատրման արարողությունը ակումբի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը Իսրայելյանին հայտնեց, որ որոշել է հրաժարվել նրա ծառայություններից։ Իսրայելյանն ինքը չէր պատրաստվում հեռանալ ակումբից[3]։
2012 թվականի հունվարի սկզբին ակումբի ղեկավարությունը և Իսրայելը փոխադարձ համաձայնությամբ դադարեցրին պայմանագիրը, որը ուժի մեջ էր մինչև 2012 թվականի դեկտեմբերի 1-ը[8]։
Ուլիս
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունվարի 10-ին Իսրայելյանը պայմանագիր կնքեց Երևանի «Ուլիս» ֆուտբոլային ակումբի հետ։ Հունվարի 19-ին Թուրքիայում կայացած մարզումային հավաքի ժամանակ ստացավ ծանր վնասվածք՝ ծնկի խաչաձև ջլերի պատռվածք։ 8 ամիս Մոսկվայում վերականգնվելուց հետո վերադարձավ մեկնարկային կազմ և մեկնարկը նշանավորեց իր նախկին թիմի՝ «Փյունիկ»-ի դեմ 1:0 հաշվով տարած հաղթանակով։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի նոյեմբերի 24-ի տվյալներ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթներ | Եվրոգավաթներ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | ||
Փյունիկ ՖԱ | 2011 | 14 | -13 | 5 | -4 | 2 | -9 | 21 | -26 |
Ընդհանուր | 14 | −13 | 5 | −4 | 2 | −9 | 21 | −26 | |
Ամբողջ կարիերայի ընթացքում | 14 | -13 | 5 | -4 | 2 | -9 | 21 | -26 |
Կարիերա ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսրայելյանի առաջին հանդիպումները թվագրվում են 2009 թվականի հոկտեմբերին։ Այդ ժամանակ նա երկու հանդիպում է անցկացրել Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականի կազմում։ Առաջին խաղն անցկացրել է 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական խաղում։ Խաղացել է ավստրիացի հասակակիցների դեմ, որոնց զիջել է 1:5 հաշվով[9]։ Հաջորդ տարի Իսրայելյանը ևս մի քանի անգամ հրավիրվել է հավաքականի կազմ։ Նույն թվականին հրավեր է ստացել Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևի կողմից[10][11]։ Սակայն Էդվարդ Հովհաննիսյանի և Գևորգ Պրազյանի հետ մրցակցության պատճառով երկրորդ հավաքականի կազմում նորամուտ տեղի չունեցավ։
2011 թվականի օգոստոսի 10-ին հանդես եկավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Այդ ժամանակ Իսրայելյանը 19,5 տարեկան էր։ Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում մասնակցեց ողջ հանդիպմանը և նորամուտը մթագնեց խոշոր պարտությամբ՝ 0:3 հաշվով[12][13]։
№ | Տարեթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Բաց թողնված գոլեր | Մրցություն |
1 | 2011 թվականի օգոստոսի 10 | Լիտվա | 0:3 | −3 | Ընկերական խաղ |
Ընդամենը՝ 1 խաղ / −3 գոլ, 0 հաղթանակ, 0 ոչ ոքի, 1 պարտություն
(վերանայվել է 2011 թվականի օգոստոսի 10-ի դրությամբ)
Հաջողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի չեմպիոն, 2010
- Հայաստանի ֆուտբոլի գավաթի մրցանակակիր, 2010
- Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթի մրցանակակիր, 2010, 2011
- Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր, 2011
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած չէ։ Ունի հայր՝ Սարգիսը, մայր՝ Կարինեն, և եղբայր՝ Վլադիմիրը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Տվյալները նշված են բացառությամբ մեկ հանդիպման։
- ↑ 3,0 3,1 «Карен Исраелян: Получается, что я не был достоин играть в команде» (ռուսերեն). Armsport.am. 09.01.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 07.04.2012-ին.
- ↑ «Пюник выставил Эдварда Оганнесяна на трансфер» (ռուսերեն). Armsport.com. 18.01.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 1.5.2011-ին.
- ↑ «Пюник отказался от сербского голкипера» (ռուսերեն). Armsport.com. 15.04.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 1.5.2011-ին.
- ↑ «12.07.11 «Пюник» 0 - 4 «Виктория»» (ռուսերեն). FFA.am. 12.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 16.07.2011-ին.
- ↑ «Самые надёжные вратари прошедшего сезона» (ռուսերեն). Armsport.am. 12.12.2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 07.04.2012-ին.
- ↑ «Договор с Кареном Исраеляном расторгнут» (ռուսերեն). Armsport.am. 08.01.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 07.04.2012-ին.
- ↑
«Карен Исраелян» (ռուսերեն). UEFA.com. 03.09.2010. Վերցված է 1.5.2011-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ «Серритслев опубликовал состав молодежки» (ռուսերեն). Armsport.com. 03.09.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 1.5.2011-ին.
- ↑ «Молодежка направилась в Тбилиси без основного голкипера» (ռուսերեն). Armsport.com. 03.09.2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 1.5.2011-ին.
- ↑ «Сборная Армении крупно проиграла литовцам» (ռուսերեն). Armfootball.com. 11.08.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 11.08.2011-ին.
- ↑ «Протокол матча Литвы — Армения» (ռուսերեն). FFA.am. 10.08.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 11.08.2011-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում (ռուս.)
- Էջը footballdatabase.eu կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Էջը armfootball.tripod.com կայքում (անգլ.)
|